ԿՍՊ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Մեր ԿՍՊ գործունեությունը

Հիմնադրման իսկ օրվանից ԻՄԷՔՍ Գրուպ ընկերությունը կարևորել է կորպորատիվ սոցիալական պատասխանատու վարքագիծն ինչպես ընկերության ներսում, այնպես էլ՝ վերջինիս շրջանակից դուրս:

Ավելին

Ցանկացած գլոբալ բարեփոխում սկսվում է մեկ պարզ քայլից:

Մենք կորպորատիվ սոցիալապես պատասխանատու ենք.

Շրջակա միջավայրի բարելավման հարցում

  • Մշապես կազմակերպում ենք աղբահանման հետ կապված միջոցառումներ։
  • Կազմակերպում ենք ծառատունկ տարբեր վայրերում։
  • Օգտվում ենք արևային պանելներից և էներգախնայող համակարգերից։
  • Տպագրական թղթերի օգտագործումը հնարավորինս կրճատում ենք։
  • Տպագրված թղթերը վերամշակման ենք ենթարկում։

Տնտեսության աճի գործընթացում

  • Ընկերությունը տարիներ շարունակ հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատու:
  • Մշտապես ստեղծում է աշխատատեղեր ինչպես Երևանում, այլնպես էլ՝ հայաստանյան մարզերում:

Պետության զարգացման հիմքը տնտեսությունն է, իսկ տնտեսության զարգացումն առանց մասնավոր բիզնեսի անհնար է: Հենց այս սկզբունքով էլ մեր ընկերությունն առաջնորդվում է իր գործունեության ընթացքում:

Մարդասիրական նախագծերում

Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է լինել երջանիկ և ունենալ արժանապատիվ կյանք՝ անկախ սեռից, մաշկի գույնից և ֆինանսական կարողություններից:

Ընկերությունը մշտապես մասնակցում է խոցելի խմբերին ուղղված նախագծերին և բարեգործական ծրագրերին:

Մենք ցանկանում ենք ավելի լավը դարձնել մեր շուրջբոլորը, շրջակա միջավայրը, հասարակությունը և երկրագունդը։



Փակել

Զինվորի տունը մեր ուշադրության կենտրոնում

ԻԴԵԱԼ Համակարգի խանութ-սրահներում 2022 թ.-ի մայիսի 4-ից մեկնարկել էր «Բարեգործ գնորդ» ակցիան:

Մայիսի 22, 2022
Ավելին
Մեկ օր ԻՄԷՔՍ Գրուպում

Գիտակցելով և հասկանալով 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները՝ մենք կարևորում ենք տարհանված արցախցի մեր հայրենակիցների ադապտացիայի և հասարակության մեջ ինտեգրման հարցը:

Ապրիլի 26, 2021
Ավելին