Զինվորի տունը մեր ուշադրության կենտրոնում

Զինվորի տունը մեր ուշադրության կենտրոնում

ԻԴԵԱԼ Համակարգի խանութ-սրահներում 2022 թ.-ի մայիսի 4-ից մեկնարկել էր «Բարեգործ գնորդ» ակցիան:

Ակցիայի շրջանակներում հավաքագրվել էր 1.083.721 դրամ, որը նվիրաբերվեց Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին։

Շնորհակալ ենք մեր հաճախորդներին, ովքեր մաս դարձան այս հրաշալի նախաձեռնությանը և աշխարհը մի փոքր բարի ու լավը դարձնելու գործընթացին:

ԻՄԷՔՍ Գրուպ ընկերության աշխատակիցներն այցելեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: Շրջեցին տարածքով, ծանոթացան մեր հերոսների հետ:

Մենք գիտակցում ենք, որ շատ աշխատանք ունենք անելու, և նմանատիպ ակցիաներն ու միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: