Մեկ օր ԻՄԷՔՍ Գրուպում

Մեկ օր ԻՄԷՔՍ Գրուպում

Գիտակցելով և հասկանալով 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները՝ մենք կարևորում ենք տարհանված արցախցի մեր հայրենակիցների ադապտացիայի և հասարակության մեջ ինտեգրման հարցը:

Հենց այդ նկատառումով էլ, 2021 թ.-ին, ԵՊՀ Կարիերայի կենտրոնի հետ համատեղ, ԻՄԷՔՍ Գրուպում կազմակերպվեց էքսկուրսիա «Մեկ օր ԻՄԷՔՍ-ում» խորագրով:

Միջոցառման ընթացքում 25 արցախցի երիտասարդներ մեկ ամբողջ օր անցկացրեցին ԻՄԷՔՍ Գրուպի տարբեր ստորաբաժանումներում, իրենց զգացին ԻՄԷՔՍ-ական, ծանոթացան մեր աշխատանքային գործունեության մանրամասներին:

Մասնակիցներին ներկայացվեցին ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և կարիերայի հնարավորությունները:

Երիտասարդները ԻՄԷՔՍ-ականների հետ դարձան ընկերներ, և նրանց հետ կապը պահպանվում է մինչ օրս: