Մեր բոլոր նպատակները տանում են դեպի կատարելություն
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն ընկերության զարգացման գործում:
Միացիր մեզՄեր ուղին մենք սկսել ենք 1 աշխատակցով, իսկ այժմ ունենք 1000-ից ավելի աշխատակից ՀՀ-ում և արտերկրում:
Ներկրումը տեղական սպառողին հասանելի է դարձնում համաշխարհային ապրանքանիշերը։
Արտահանումը նպաստում է Հայկական արտադրանքի զարգացմանը և համաշխարհային տարածմանը։
ԻՄԷՔՍ Գրուպը մշտապես հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում իր աշխատակիցների համար, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր սոցիալական նախագծերում։
ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ-ը մասնակցեց Աշխատանքի տոնավաճառին ՀՊՏՀ բակում:
Մայիսի 1-ին, աշխատավորի օրվա առթիվ ԻՄԷՔՍ գրուպում կազմակերպել էինք աշխատակիցների ֆոտոշութ:
ԻՄԷՔՍ Գրուպը մշտապես կարևորել է նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառումը:
2021 թ․-ին մեր «աշխատակիցների շարքերը» համալրեց՝ արհեստական բանականությամբ օժտված Promobot 4-րդ սերնդի ռոբոտ Մերկուրին, «ով» աշխատանքի անցավ Իդեալ համակարգի վաճառասրահում՝ որպես խորհրդատու-վաճառող:
Առաջինը ՀՀ տարածքում հենց ԻՄԷՔՍ-ում է ներդրվել Salesforce համակարգը՝ աշխարհի լավագույն 3 CRM համակարգերից մեկը։
Այժմ ներդրման փուլում են գտնվում գերժամանակակից և նորարար տեխնոլոգիական այլ լուծումներ (SAP S4/HANA, Sap SF և այլն):
Մենք բոլորս շարժվում ենք միևնույն ուղղությամբ: Մեր նպատակները և շահերը համընկնում են, իսկ փոխօգնությունն ու միմյանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը ներթիմային հարաբերությունների հիմնարար արժեքներն են։
Մարդկային կապիտալն ամենամեծ հարստությունն է, որ ունի ԻՄԷՔՍ Գրուպը:
Միացիր մեր թիմինԻր գործունեության ողջ ընթացքում ընկերությունը առանձնակի կարևորություն է տվել յուրաքանչյուր աշխատակցի ներքին առաջխաղացմանն ու կարիերայի աճին: Ահա մեր հաջողության պատմություններից մի քանիսը: Այդպիսիք հարյուրավոր են: