Նորություններ

Աշխատակիցների ֆոտոշութ

Աշխատակիցների ֆոտոշութ
Մայիսի 1-ին, աշխատավորի օրվա առթիվ ԻՄԷՔՍ գրուպում կազմակերպել էինք աշխատակիցների ֆոտոշութ: 

Ներկայացնում ենք ընկերության աշխատակիցներից մի քանիսի հաջողության պատմությունները:

Ռաֆայել Տոնոյան, Մարքեթինգի մասնագետ.
 “ Ողջույն, ես Ռաֆայել Տոնոյանն եմ: Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Շուրջ 1.5 տարի աշխատել եմ Իդեալ համակարգի Րաֆֆու 55 խ/ս-ում ՝ որպես վաճառքի մենեջեր, իսկ այժմ հնարավորություն եմ ստացել ուժերս և գիտելիքներս ներդնելու Առևտրի և մարքեթինգի բաժնում՝ որպես մարքեթինգի մասնագետ:
Շնորհակալ եմ գործընկերներիս աջակցելու և ղեկավարությանս՝ այս հնարավորությունն ընձեռելու համար: “

Անի Ղարախանյան, Պլանավորող մասնագետ.
 “ Արդեն մեկ տարի է աշխատում եմ ԻՄԷՔՍ Գրուպում, ԻՄԷՔՍ-ն ինձ լավ ընկերներ է տվել: Բարձր եմ գնահատում ընկերության պատասխանատվությունն ու սրտացավությունը աշխատակիցների նկատմամբ։”

Հայկ Իվանյան, Առևտրի և մարքեթինգի բաժնի ղեկավար
 “ 2012 թվականին ընդունվել եմ աշխատանքի ԻԴԵԱԼ Համակարգի խանութ-սրահում՝ որպես խանութ-սրահի մենեջեր: Այնուհետև երկար տարիներ աշխատել եմ որպես առևտրային դիրքի կառավարիչ:
Այժմ հանդիսանում եմ ԻՄԷՔՍ Գրուպի Առևտրի և մարքեթինգի բաժնի ղեկավարը: Մեր ընկերությունը բոլոր աշխատակիցների առջև նոր դռներ բացելու և մեծ հաջողությունների հասնելու հնարավորություններ է ընձեռում: “

Վարդուհի Հարությունյան, HR կառավարման և զարգացման գծով փոխտնօրեն
“Իմէքս Գրուպում ամենաշատը գնահատում եմ թիմակիցներիս հոգատար և պատասխանատու վերաբերմունքը միմյանց նկատմամբ:”

Մուշեղ Եղիկյան, Ցանցային ապահովման մասնագետ.
"Շնորհակալ եմ IMEX GROUP -ին ինձ ընկերության լավագույն աշխատակից ճանաչելու համար: ՈՒրախ եմ, որ դեպի կատարելություն տանող ուղին անցնում եմ ինձ մտերիմ եւ լավագույն գործընկերներիս հետ:"

Դիանա Մնացականյան, սրահի մենեջեր.
“ Շուրջ հինգ տարի լինելով Իմէքսական, աշխատանքս ընդունել եմ որպես մարտահրավեր, որ բարձունքներ գրավելով հասնենք կատարելության:”