Նորություններ

Երեք հետաքրքիր և արդյունավետ օր TOON EXPO-ում

Երեք հետաքրքիր և արդյունավետ օր TOON EXPO-ում
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO 2023-ը, որին մասնակցեց նաև ԻՄԷՔՍ Գրուպը։

TOON EXPO-ի շրջանակներում իտալական BAXI ապրանքանիշը մեկնարկեց իր «20 տարի Հայաստանում» միջոցառումների շարքը։

Այցելուները BAXI-ի տաղավարում ծանոթացան նորագույն տեխնոլոգիաներով արտադրվող BAXI կաթսաների նոր մոդելին (LUNA PLATINIUM +), ստացան անվճար նախահաշիվ ըստ բնակարանի հատակագծի, իսկ այցելուներից մեկը՝ Անահիտ Երեմյանը, դարձավ BAXI ECO 4 S 24 F մոդելի գազի կաթսայի երջանիկ սեփականատերը:

Հատուկ շնորհակալություն ցուցահանդեսի մասնակիցներին, մեր գործընկերներին` In Project-ին, Mega Studio-ին, CreativeLab-ին, Dominant Group-ին և, իհարկե, Էքսպոյի կազմակերպիչ BIG PROJECTS-ին համագործակցության և աջակցության համար։ Հիացած ենք: