Նորություններ

Միջազգային վերապատրաստումներ

Միջազգային վերապատրաստումներ

Մեր աշխատակիցները վերջերս վերապատրաստվեցին Իսպանիայում՝ GALA ընկերության գործարանում:

ԻԴԵԱԼ Համակարգի վաճառասրահների 5 աշխատակիցներ 2023 թ․-ի հունվարին մեկնեցին Իսպանայի Բուրգոս քաղաք՝ GALA աշխարհահռչակ բրենդի գործարանում էքսկուրսիա անցնելու և ապրանքների ստեղծման գործընթացին առավել մանրամասն ծանոթանալու համար: ԻՄԷՔՍ Գրուպը GALA-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Ինչպես հենց իրենք՝ աշխատակիցներն են խոստովանում, այսուհետ էլ ավելի մոտիվացված ու եռանդով են վաճառելու հայտնի բրենդի արտադրանքը, քանի որ արդեն լիարժեքորեն տիրապետում են ապրանքային բնութագրիչներին:

Մեր գործընկերները հասցրեցին լինել 4 եվրոպական քաղաքներում՝ Աթենքում, Մադրիդում, Ֆրանկֆուրտում և Բուրգոսում:

ԻՄԷՔՍ Գրուպի միջազգային գործընկերների կողմից այսպիսի ճամփորդություններ հաճախ են կազմակերպվում մեր աշխատակիցների համար: