Նորություններ

Մարտի 9-ին Գարեգին Նժդեհի 17 հասցեում բացվեց ԻԴԵԱԼ Համակարգի 29-րդ խանութ-սրահը

Մարտի 9-ին Գարեգին Նժդեհի 17 հասցեում բացվեց ԻԴԵԱԼ Համակարգի 29-րդ խանութ-սրահը

Մարտի 9-ին Երևանի Գարեգին Նժդեհի 17 հասցեում բացվեց ԻԴԵԱԼ Համակարգի հերթական մեծ ու լուսավոր խանութ-սրահը՝ 29-րդը:

Առաջնորդվելով «Կատարելության ճանապարհին» կարգախոսով՝ ԻՄԷՔՍ Գրուպ ընկերությունը շարունակում է յուրաքանչյուր սպառողի համար ստեղծել կյանքի ավելի բարեկեցիկ և նորարար հնարավորություններ։

Հիմնադրման օրվանից մինչ օրս ԻԴԵԱԼ Համակարգը շարունակում է կերտել առևտրի նոր մշակույթ՝ ներկայանալով բարձրորակ սպասարկմամբ, յուրաքանչյուր հաճախորդին անհատական և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հարմարավետ և ընդարձակ սրահներով, մշտապես թարմացվող տեսականիով և շահավետ առաջարկներով: Այս տարի ևս, պատրաստվել են շատ անակնկալներ հաճախորդների համար։

Առաջին անակնկալը Շենգավիթ համայնքի բնակչության համար է։

Գարեգին ՆԺդեհի 17 հասցեում գտնվող նորաբաց ԻԴԵԱԼ խանութ-սրահը առանձնանում է իր ընդարձակ և լուսավոր սրահով, որտեղից գնումներ կատարելը թույլ կտա վերանորոգումը դարձնել հաճելի գործընթաց։

Տարիների արդյունքում կուտակված փորձը, ձեռքբերումները և մեծ սերը սեփական երկրի հանդեպ դարձել են հիմնասյունը այս ամբողջ ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքի: