Նորություններ

ԻՄԷՔՍ Գրուպը մասնակցեց DISCOVER ARMENIA FROM THE SKY 2022 փառատոնին

ԻՄԷՔՍ Գրուպը մասնակցեց DISCOVER ARMENIA FROM THE SKY 2022 փառատոնին

Skyball ընկերության կողմից կազմակերպված DISCOVER ARMENIA FROM THE SKY 2022 փառատոնից այս տարի անմասն չմնաց նաև ԻՄԷՔՍ Գրուպը:

Օդապարիկով թռիչքի տևողությունը մոտ 1 ժամ է (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 40-90 րոպե)։ Օդապարիկի զամբյուղում ջերմաստիճանը 15°+ C է, իսկ քամու ուղղությամբ թռչելն ապահովում է, որ քամին ընդհանրապես չզգացվի։

Ամբողջ փառատոնի ընթացքում ԻԴԵԱԼ Համակարգի օդապարիկը հարյուրավոր մարդկանց պարգևեց գերագույն հաճույք և էներգիայով լի անմոռանալի օր:

Բազմաթիվ օդապարիկների շարքում ԻԴԵԱԼ Համակարգի օդապարիկը առանձնանում էր՝ դառնալով դիտորդների հիացմունքի առարկա:

ԻՄԷՔՍ Գրուպ ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես խանութ-սրահներից, այնպես էլ՝ գրասենյակից, հնարավորության ունեցան վայելելու օդապարիկով հիանալի թռիչք՝ բարձրանալով ամպերից վեր: