Նորություններ

Սեմինար. «Ինչպես պահպանել ինքնատիրապետումը և կառավարել սթրեսը»

Սեմինար. «Ինչպես պահպանել ինքնատիրապետումը և կառավարել սթրեսը»

Ժամանակակից աշխարհում մարդկանց արդյունավետության և հաջողության գաղտնիքներից են ինքնատիրապետման և սթրեսի կառավարման հմտությունները:

Հենց այս պատճառով էլ հատուկ ԻՄԷՔՍ Գրուպի աշխատակիցների համար կազմակերպվել էր «Ինչպես պահպանել ինքնատիրապետումը և կառավարել սթրեսը» թեմայով սեմինար: Սեմինարը վարում էր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ Աշխեն Մկոյանը:

Սեմինարի ընթացքում ԻՄԷՔՍ Գրուպի աշխատակիցները ուսումնասիրեցին, թե ինչ է սթրեսը, նրա ազդեցությունը կյանքի և աշխատանքի վրա, կիրառեցին պրակտիկ միջոցներ դրանից ազատվելու համար։

ԻՄԷՔՍ Գրուպը մշտապես կարևորում է իր աշխատակիցների գիտելիքների ու հմտությունների զարգացումը, և նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրում։