Աշխատանքի նկարագրություն Իմէքս Գրուպ ընկերությունը (Ideal System) փնտրում է կրեատիվ և ակտիվ
սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետների, ով պատասխանատու է լինելու
կազմակերպության սոցիալ մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակման և
իրականացման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակմանը
- Վարել Ընկերության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook.com, Instagram.com, Linkedin.com, Vk.ru)
- Մշակել և իրականացնել առցանց արշավներ, միջոցառումներ և այլն
- Մշակել կոնտենտ սոցիալական մեդիա հրապարակումների համար
- Իրականացնել Ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ և այլն:
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության և/կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (նվազագույնը 1 տարի),
- Սոցիալական ցանցերում գովազդային արշավների փորձ և գիտելիքներ (Facebook.com, Instagram.com, Linkedin.com, Vk.ru)
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի իմացություն (գրավոր և բանավոր),
- Համակարգչային լրացուցիչ ծրագրերի իմացությունը (Photoshop, AfterEffects…) կդիտվի որպես առավելություն,
- Սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
- Կրեատիվ մտածելակերպ,
- Սովորելու/զարգանալու ունակություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր տվյալները hr@imexgroup.am էլ․ հասցեին։