ԻՄԷՔՍ Գրուպը մշտապես կարևորում է աշխատանքը հասարակության խոցելի խմբերի հետ: Հենց այս պատճառով էլ մշտապես ներգրավվում է տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների մեջ:
«Զբաղվածության և ձեռներեցության խթանման» ծրագրի շրջանակներում մարտի 14-ին ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնը հյուրընկալել էր ԻՄԷՔՍ Գրուպ ՍՊԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրենի տեղակալ Վարդուհի Հարությունյանին:
Լսարանին ներկայացվեց «Հարցազրույցի երկու կողմ» թեման:
Ծրագիրն իրականացվում է Action Against Hunger կազմակերպության կողմից՝ «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի համագործակցության շրջանակում: EPIC-ն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ: