Ամանորյա նվերներ Տավուշի մարզի փոքրիկներին

Ամանորյա նվերներ Տավուշի մարզի փոքրիկներին
Ամեն տարի՝ տարեմուտին, երբ բոլորն ամփոփում են անցած տարին և պլանավորում հաջորդը, մեր աշխատակիցներն ուղևորվում են սահմանամերձ գոտի՝ այնտեղ բնակվող փոքրիկ բնակիչներին ուրախացնելու և երջանկություն պարգևելու առաքելությամբ։

Այս տարի ուղևորվեցինք Տավուշի մարզ Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի հետ միասին: Երեխաների ժպիտները, ուրախ և վառվող աչքերն էլ մեր լավագույն նվերն էին:

Մենք վստահ ենք որ երջանկությունն այլ մարդկանց երջանկացնելու մեջ է:

Մենք ուժեղ ենք մեր սահմաններով և մեր երեխաներով: