Ընկերության աշխատակիցները որպես կամավոր Ձմեռ Պապիկ

Ընկերության աշխատակիցները որպես կամավոր Ձմեռ Պապիկ

2022 թվականի տարեմուտին ԻՄԷՔՍ Գրուպ ընկերությունը ReArmenia հարթակի հետ համատեղ իրականացրեց հրաշալի մի նախաձեռնություն:

Համատեղ ջանքերով իրականություն դարձավ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 50 երեխայի երազանք:

Հատկանշականն այն է, որ այս հրաշք նախաձեռնության անմիջական մասնակիցները հենց ԻՄԷՔՍ Գրուպ ընկերության աշխատակիցներն էին։ Նրանցից յուրաքանչյուրը, ընտրելով երեխաների կողմից Ձմեռ Պապիկին գրված նամակներից որևէ մեկը, դարձել էր նամակի հեղինակ բալիկի Ձմեռ Պապը:

Նվերների հանձնման արարողությունն ուղեկցվեց ուրախ տրամադրությամբ՝ Ձմեռ Պապի և Ձյունանուշի ներկայությամբ:

Բազմաշնորհ մանուկները երգեցին, պարեցին, արտասանեցին ամբողջ երեկույթի ընթացքում: Նրանց փոխանցվեց նաև այն գաղափարը, որ հրաշքներ իսկապես լինում են, և երազել միշտ պետք է:

Մենք շարունակելու ենք կապի մեջ մնալ Դրախտիկի մեր նոր ընկերների հետ: