Ընկերություններ

ԻՍՈԼԱ

ԻՍՈԼԱ

«Իսոլա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը գերմանական NEW YORKER բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Մենք ցանկանում էինք նորույթ, թարմություն Հայաստանի շուկայում, մենք ցանկանում էինք, որպեսզի մարդիկ լավ հագնվեին՝ քիչ գումար ծախսելով: Գերմանական NEW YORKER-ն այն բրենդն էր, որն ամբողջությամբ արտացոլում էր մեր պատկերացումները՝ ոճային, համարձակ, տարբերվող, աչքի ընկնող։

Առաջին NEW YORKER խանութ-սրահը բացվեց 2012 թ․-ին Երևանի Dalma Garden Mall-ում: Դա իսկական հաջողություն էր: Երիտասարդները խենթանում էին բրենդի համար: Այն վառ էր, ըմբոստ, գունեղ, հասանելի, էլ ի՞նչ էր հարկավոր հաջողության համար: Դա իսկական NEW YORKER-յան բում էր, մարդիկ հպարտությամբ քայլում էին բրենդի հանրահայտ վանդակավոր տոպրակներով:

Երկրորդ խանութի բացումը եղավ Երևանի Հյուսիսային պողոտայում՝ նույն թվականին: Մենք հասկացանք, որ բրենդը սիրվեց, և որոշեցինք ավելի ամրապնդել հաջողությունը՝ մուտք գործելով վրացական շուկա: Նույն թվականին բացեցինք առաջին խանութ-սրահը Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում: Պարզապես ասել՝ հաջողություն, սխալ կլիներ, դա իսկական իրարանցում էր, աննկարագրելի հաջողություն. Այստեղ ևս բրենդը սիրվեց, ընդունվեց, դարձավ երիտասարդների սիրված առևտրի վայրերից մեկը: Դրան հաջորդեցին նոր խանութ-սրահներ, նոր հայեցակարգերով, նոր քաղաքներում, և բոլորում գրանցվեցին հաջողություններ:

Ներկայումս մենք ունենք 9 խանութ-սրահ Հայաստանում և Վրաստանում, և շարունակելու ենք ընդլայնումը:

Երիտասարդությունը սիրում է NEW YORKER`ըմբոստ, երբեմն հանդուգն, բայց միշտ հասանելի բրենդը, և մենք պատրաստ ենք հետևել նրանց ճաշակին: Մեր բոլոր աշխատակիցները նույն խանդավառ երիտասարդներն են, ուսանողներ, ովքեր աշխատում են մեզ հետ և իրենց անսահման էներգիան ներդնում հաճախորդների սպասրկման գործում, նրանք ևս մեծ հպարտությամբ կրում են NEW YORKER-ի հագուստները: Դա մեզ ստիպում է էլ ավելի սիրել մեր գործը և միշտ ձգտել՝ հասնել նորանոր հաջողությունների: