ԶԵԹ ԸՆԴ ԷՅ
2000-ականների սկզբին Հայաստանում ամեն ինչ փոխվում էր՝ մարդիկ, պահանջները, սակայն չկար նորաձևության ու հագուստի ձևավորված շուկա: Անընդհատ փնտրտուքը, նոր հնարավորությունների ստեղծումն ու մարտահրավերները հասունացրեցին մի նոր նախագիծ, որը առաջին հայացքից թվում էր ռիսկային, շատերի համար՝ անհավանական, բայց մենք պատրաստ էինք դրան, մենք հավատում էինք հաջողությանը։ Ժամանակն էր՝ համահունչ գնալու նորարարական թրենդերին, լինել գլոբալ շուկայի մաս, դառնալ համաշխարհային կենսակերպի կրողները:
2005 թ․-ի ոգևորիչ գաղափարները 2006 թ․-ին դարձան իրականություն. առաջին անգամ ՀՀ-ում բացվեց աշխարհահռչակ լյուքս դասի բրենդ` իտալական Ermenegildo Zegna խանութ-սրահը, որը մեծ իրադարձություն էր հայաստանյան շուկայի համար։ Դրանից հետո պատրաստի հագուստի շուկան սկսեց զարգանալ աննախադեպ տեմպերով:
Ermenegildo Zegna խանութ-սրահը դարձավ սկիզբը, հաջորդը Emporio Armani խանութի բացումն էր նորակառույց Հյուսիսային պողոտայում (2008թ․), ապա բրիտանական Burberry-ն (2010թ․), իսկ 2011-ին՝ Rosie մուլտիբրենդի սրահը, որտեղ ներկայացված էին համաշխարհային նշանակության տարբեր բրենդներ:
Հաջողությունները բերում են նոր հաջողություններ, և 2014 թ․-ին տեղի ունեցավ ամերիկյան Polo Ralph Lauren-ի շքեղ բացումը, իսկ 2020-ին հայկական շուկա մուտք գործեց գերմանական Hugo Boss-ը:
Մեր հաջող քայլերին Հայաստանում հետևեցին մի շարք ընկերություններ, ինչը նպաստեց լյուքս դասի ապրանքների շուկայի ավելի արագ զարգացմանն ու կայունացմանը: Մենք փորձեցինք Երևանը դարձնել բարձր նորաձևության կենտրոն, որտեղ, ինչպես աշխարհի ցանկացած զարգացած երկրի մայրաքաղաքում, ներկա կլինեին հանրահայտ բրենդներ, քաղաքը կլիներ թրենդային ու նորաձև: Այսօր արդեն դա իրականություն է․ կա ձևավորված շուկա, կայուն մրցակցություն, բարձր գործընկերային վստահություն, ինչի օգնությամբ հեշտությամբ ներգրավում ենք նոր բրենդներ:
Տարիների ընթացքում Զեթ ընդ Էյ ընկերությունը միշտ կարևորել է հաճախորդների անթերի սպասակումը, նրանց բոլոր սպասումների գերակատարումը, քանի որ մեր բիզնեսի ստեղծման և հաջողության հիմքում միշտ եղել և մնում է հաճախորդակենտրոն մոտեցումը: